Մադրիդի «Ռեալին» կարող են հեռացնել Իսպանիայի գավաթից ռուս ֆուտբոլիստին խաղացնելու պատճառով. տեսանյութ
Մադրիդի «Ռեալին» կարող են հեռացնել Իսպանիայի Գավաթից՝ «Կադիսի» հետ խաղում (3:1) ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևիn խաղացնելու համար:
Ռուսաստանի հավաքականի խաղացողը իրավունք չուներ մասնակցել գավաթային այդ հանդիպմանը: Իսպանիայի Գավաթի նախորդ խաղարկությունում Չերիշևը «Վիլյառեալի» կազմում դեղին քարտ էր ստացել, որը նրա համար երրորդն էր եղել:
Ըստ կանոնակարգի, Չերիշևը պետք է ավտոմատ բաց թողներ Գավաթի հաջորդ հանդիպումը, անկախ նրանից, որ փոխել էր թիմը:
Այժմ՝ ըստ կանոնակարգի, «Ռեալը» կհեռացվի Գավաթի խաղարկություից, եթե այսօր մինչև 15:00-ն «Կադիսը» բողոք ներկայացնի:
Նշենք, որ «Կադիսի» նախագահը արդեն հայտարարել է, որ թիմը պաշտոնական հայց կներկայացնի, որպեսզի «Ռեալին» որակազրկեն:
Ուշագրավ է, որ այդ խաղում հաշիվը բացել էր հենց Չերիշևը: