Մադրիդի «Ռեալը» հեռացվեց Իսպանիայի Գավաթից
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Մադրիդի «Ռեալին» դուրս հանեց Իսպանիայի Գավաթից:
Այդ որոշումը կոմիտեն ընդունել է «Կադիսի» [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/03/71934/]բողոքի[/url] հիմա վրա: Անդալուզյան թիմի փաստարկները հիմնավորված են ճանաչվել:
Արքայական ակումբին Գավաթի խաղարկությունից հեռացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Իսպանիայի Գավաթի 1/16 խաղարկության՝ «Կադիսի» հետ պատասխան խաղում (3:1), «Ռեալի» կազմում հանդես է եկել ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Չերիշևը, որը դեռ «Վիլյառեալում» խաղալու ընթացքում դեղին քարտերի պատճառով որակազրկվել էր և պետք է մեկ խաղ բաց թողներ՝ անկախ նրանից, թե որ թիմն է ներկայացնում:
Նշենք, որ «Ռեալը» հայտարարել է, որ բողոքարկելու է այս որոշումը՝ ընդհուպ մինչև Մարզական Արբիտրաժային դատարան: