211652_close_icon
views-count1895 դիտում article-date 13:40 03-12-2015

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆ. ոստիկանության հորդորը վարորդներին

Այսօր հանրապետությունում և Երևան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում: Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, ովքեր անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռայինով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո: Հիշեք, ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է: [i]ՀՀ ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր