Այրվել է անասնակեր
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 17.11-ին:
Այրվել է Ս. Ն.-ին պատկանող 350 հակ անասնակեր: