Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ստամբուլի Բայրամփաշա մետրոպոլիտենի կայարանի մոտ դեռևս անհայտ պատճառներով հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տեղեկություններով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է Ստամբուլի բազմաթիվ թաղամասերում։ Տվյալ թաղամասն այս պահին հոսանքազրկվել է:
Դեպքի վայր են ուղղվել հրշեջներ և շտապօգնության մեքնենաներ:
Ներկայացնում ենք տեսանյութը: