211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count811 դիտում article-date 20:29 01-12-2015
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն ընկել է, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել տան դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը. 1936 թ. ծնված Լ. Հ.-ին շտապօգնության աշխատակիցերը ցուցաբերել են համապատասխան օգնություն: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 185 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1951 թ. ծնված Ն. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր