1017 դիտում
13:53 01-12-2015
ՀՀ դեսպանը Պալերմոյում մասնակցել է «Ճանաչենք մրցակցելու համար. Հայաստան՝ դարպաս դեպի Եվրասիա» գործարար համաժողովին
Նոյեմբերի 24-25-ը կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Պալերմո:
Նոյեմբերի 24-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Պալերմոյի քաղաքային խորհրդի նախագահ Սալվատորե Օռլանդոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Սիցիլիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները՝ հատկապես առևտրատնտեսական, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող հարցեր, Սիցիլիայում առկա իրավիճակը՝ կապված փախստականների մեծ ներհոսքի հետ:
Նույն օրը՝ երեկոյան, կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Պալերմոյի գործարար և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ: Դեսպան Սարգիս Ղազարյանը պատասխանեց ներկաների՝ Հայաստանի տնտեսական վիճակի, գործարար միջավայրի ու ներդրումային դաշտի, ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ հարցերին:
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոյի և Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի: Հանդիպումներին քննարկվեցին Հայաստանի և Սիցիլիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին, Եվրասիական տնտնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման հնարավոր ոլորտներին, Սիցիլիայում հայերի դարավոր ներկայությանն ու թողած ժառանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը Սիցիլիայի ութ տասնյակից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ «Ճանաչենք մրցակցելու համար. Հայաստան՝ դարպաս դեպի Եվրասիա» խորագրով գործարար համաժողովը: Այն կազմակերպել էր Սիցիլիայի Եվրասիական կազմակերպությունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Ներածական խոսքով՝ «Հնարավորությունները և գործարար միջավայրը Հայաստանի Հանրապետությունում. նոր առանցքային կենտրոն Եվրասիա մուտք գործելու համար» խորագրի ներքո հանդես եկավ Սիցիլիայի Եվրասիական կազմակերպության նախագահ Նունցիո Պանձարելլան: Դեսպան Սարգիս Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:
Միջոցառմանը ներկա էին և ելույթներ ունեցան Սիցիլիայի նահանգապետ Ռոզարիո Կրոչետան, փոխնահանգապետ Մարիա Լո Բելլոն, Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոն, Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեն, սիցիլիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ:
Նմանատիպ նյութեր
2116 դիտում
14:07 10-11-2016
Դեսպան Եգանյանը ելույթ է ունեցել «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովին
1457 դիտում
09:51 06-03-2021
Մրցակցելու է 23 փաստաբան՝ ՓՊ խորհրդի անդամի 12 տեղի համար. ովքեր են առաջադրված թեկնածուները. «Ժամանակ»
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը