Քուվեյթական Al-Rai թերթը հայտնել է, որ Ռուսատսանը պատրաստվում է նոր ռազմաբազա տեղակայել Սիրիայում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ Հոմսից 35 կմ դեպի հարավ-արևելք ընկած Շայրաթ ռազմակայնանի տարածքում ՌԴ Ռազմատիեզերական ուժերի խմբավորում կտեղակայվի: իսկ Սիրիայում ռուսական ավիացան կունենա մինչև 100 մարտական ինքնաթիռ:
Շայրաթ ռազմաբազան ունի 45 ամրապնդված ավիացիոն անգար, որոնք պաշտպանում են ինքնաթիռները հարվածներից: Բազան կարող է ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ:
Flightradar 24 կայքի փոխանցմամբ՝ նշված շրջանում ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվություն է նկատվում: Նկատվել են նաև An-24 ինքնաթիռներ: