211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 28-ից 30-ը)

views-count741 դիտում article-date 16:12 30-11-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը։ Բացահայտվել է գողության` 9, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորյալ ոչնչացման՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, ապօրինի ծառահատման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր