211652_close_icon

ԱԺ-ում պարգևատրումներ են կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1071 դիտում article-date 13:17 30-11-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների: Կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, հասարակական, մշակութային եւ կրթական գործընթացներում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ երիտասարդներն իրենց գործուն մասնակցությունը պիտի ունենան երկրի կայացման, կրթական մակարդակի բարձրացման, միջազգային ասպարեզում մեր պետության դիրքի ամրապնդման գործում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ մեր ժողովրդի ապագայի հույսերը կապված են ողջամիտ ու խոհեմ երիտասարդության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր