211652_close_icon

Հայաստանում առաջինը ձյունը երբ է տեղալու

views-count26658 դիտում article-date 12:23 30-11-2015
Դեկտեմբերի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջանաններում ՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 2-ին կդիտվի տեղումների դադար: Սակայն դեկտեմբերի 3-ի գիշերը Սկանդինավիայի տարածքից հանրապետություն ներխուժող ցուրտ մթնոլորտային ճակատը կառաջացնի եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ: Կրկին կսկսվեն տեղումներ՝ արդեն ամենուրեք ձյան տեսքով: Կդիտվի քամիների ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Լեռնային շրջաններում և լեռնանցքերում սպասվում է բուք, ցածր տեսանելիույթուն, մերկասառույց: Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10աստիճանով: Դեկտեմբերի 3-ի գիշերը Երևանում սպասվում է -1….+1, ցերեկը՝ 0-ին մոտ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր