Աթենքը պատրաստ է Թեհրանի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել
Աթենքը պատրաստ է Թեհրանի հետ ուղիղ չվերթներ իրականացնելուն: Այդ մասին հայտնել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի Իսլամական Հանրապետություն հունական պատվիրակության այցի նպատակը Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդումն էր, ինչպես նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցի նախապատրաստումը:
Նախօրեին Կոտզիասը հանդիպում է անցկացրել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ, որի ընթացքում կողմերը փաստել են բանկային, նավթային, տրանսպորտային և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ հարաբերությունների բարելավումը: