1123 դիտում
20:13 08-05-2024
Աթենքը քննադատում է Ստամբուլում ևս մեկ ուղղափառ եկեղեցու վերածումը մզկիթի
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Ստամբուլում գտնվող ուղղափառ եկեղեցիներից մեկը գործող մզկիթի վերածելու համար։ Փոխանցում է Azatutyun.am-ը։
«Այս քայլը անարգանք է Կոնստանդնուպոլսի հարուստ պատմության հանդեպ», - այսօր հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Միցոտակիսը նաև նշել է, որ 6-րդ դարում կառուցված բյուզանդական «Քրիստոս Ամենափրկիչ» եկեղեցու՝ մզկիթի վերածելու հարցը ինքը պատրաստվում է քննարկել գալիք շաբաթ Անկարա կատարելիք այցի ընթացքում։
Հունաստանի վարչապետը հավելել է, որ Աթենքում Թուրքիայի հետ բանակցություններին վերաբերվում են վստահությամբ, բայց առանց պատրանքների։
Ուղղափառ եկեղեցու տարածքում «Կարիե» մզկիթի բացման պաշտոնական արարողությունը կայացել էր մայիսի 6-ին։ Արարողությանը հեռավար կարգով մասնակցել էր Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
667 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում