Աթենքը մտադիր չէ նոր առաջարկներ ներկայացնել Եվրախմբի ներկայացուցիչներին. Յանիս Վարուֆակիս
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ Աթենքը մտադիր չէ նոր առաջարկներ ներկայացնել Եվրախմբի ներկայացուցիչների հետ հինգշաբթի նախանշված հանդիպմանը:
Գերմանական «Բիլդ» ամսագրի հարցազրույցի ժամանակ նա կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել հույներին հուսադրող ազդանշան ուղարկել, հասկացնել, որ Եվրոպան իսկապես ուզում է վերջ դնել, այսպես կոչված, խնայողության քաղաքականությանը:
Հունաստանի կառավարության վարկատուների պահանջների մերժում կարող է կասկածի տակ դնել երկրի հետագա անդամակցությունը Եվրամիությանը, ինչպես նաև մոտեցնել դեֆոլտին:
Հունիսի 30-ին Եվրոպական կենտրոնական բանկը կդադարեցնի հունական բանկերի ֆինանսավորումը, եթե մինչև այդ համաձայնություն ձեռք չբերվի: