211652_close_icon

Մահացել է լեգենդար Էլդար Ռյազանովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2284 դիտում article-date 09:19 30-11-2015
Մոսկվայի բժշկական կլինիկաներից մեկում երեկ երեկոյան 88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը, տեղեկացնում է Vesti.ru-ն: Վերջինս նոյեմբերի 21-ին տեղափոխվել էր հոսպիտալ, իսկ հետո հայտնի էր դարձել, որ նրա վիճակն ավելի է վատացել: Վերջին 1 տարում Ռյազանովը մի քանի անգամ արդեն հոսպիտալացվել էր: Նրա նկարահանած «Պարահանդեսային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Կայարան՝ երկուսի համար», «Գարաժ» և, իհարկե, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր միայն հիացմունք են պատճառել միլիոնավոր մարդկանց: 2010 թվականին լույս է տեսել նրա՝ «Կատակերգության տխուր դեմքը կամ վերջապես արդյունքների ամփոփում» ինքնակենսագրական գիրքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր