«Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի ռեժիսոր Էլդար Ռյազանովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
                        Հայտնի ռուս դերասան,  ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, ով հոսպիտալացվել է նախօրեին, գնահատվում Է ծանր կայուն: 
Այդ մասին տեղեկացնում է РИА новости-ն:
87-ամյա Ռյազանովին երեկ` սեպտեմբերի 5-ին, տեղափոխել են հիվանդնաոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Նրա մոտ կասկածվում է սրտի կաթված: Ռեժիսորի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
«Ռյազանովը վերակենդանացման բաժանմունքում Է: Առայժմ սովորական պալատ տեղափոխելու մասին խոսելը շուտ է»,- հայտնել են հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Էլդար Ռյազանովը ռուս և խորհրդային կինոռեժիսոր Է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և 20 սիրվա ֆիլմերի հեղինակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

