Հոսպիտալացվել է ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը
                        Հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ծանր վիճակում տեղափոխվել  է նյարդավիրաբուժական բաժանմունք՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտորոշմամբ: 
Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Էլդար Ռյազանովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, մի շարք հայտնի ֆիլմերի ռեժիսոր:  Մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 18-ին,  նա նշել է իր 87-ամյակը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

