Հայտնի բռնցքամարտիկը հայտարարել է, որ երազում է Օբամայի հետ մարտի մեջ մտնել
Բրիտանացի հայտնի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, որն այսօր պետք է մենամարտի Վլադիմիր Կլիչկոյի հետ, հայտարարել է, որ երազում է մենամարտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: «Շատ կուզենայի մենամարտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ու շատ կուզենայի նրա հետ գնչուական մարտի մտնել՝ առանց ձեռնոցների, բռունցքներով», -ասել է Ֆյուրին: