Ժոզե Մոուրինյո. Գիրք վաճառող Դրոգբան ինձ չի հետաքրքրում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի խոսքերն այն մասին, որ ներկայումս լոնդոնյան ակումբում իսկական առաջատարներ չկան: Դրոգբան այդ մասին ասել է օրերս լույս տեսած ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի ժամանակ:
«Երբ այնպիսի բաներ ես ասում՝ գիրք վաճառելու համար, ես դրան անհաղորդ եմ:
Ես սիրում եմ հաջող հարցազրույցները: Դիդյեի նման լավ ֆուտբոլիստների լավ հարցազրույցները լավ լրագրողներին, թերթերին, հեռուստաալիքներին: Բայց դա հարցազրույց չէ: Դա միայն ասվել է գիրքը վաճառելու համար:
Ես դրանից չեմ նեղանում: Հաճույքով կարձագանքեի ֆուտբոլիստ Դրոգբայի հարցազրույցին, սակայն գիրք վաճառող Դրոգբան ինձ չի հետաքրքրում», ասել է Մոուրինյոն: