1731 դիտում
12:02 28-11-2015
Հայտնի է լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանողուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարզ դարձան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն և ամենաակտիվ ուսանողների անունները։ Բուհի լավագույն ուսանող է ճանաչվել Անուշ Բեժանյանը, իսկ ամենաակտիվ ուսանողի կոչումն այս տարի կկրի Մանե Ներսիսյանը։
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ լավագույն ուսանողը որոշվել է մրցութային կարգով, համապատասխան հանձնաժողովի միջոցով՝ հիմք ընդունելով առաջադիմությունը, կատարված հետազոտական աշխատանքը, հասարակական ակտիվությունը։
Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք կատարված աշխատանքի գնահատանք են և մեծապես ոգևորում են ուսանողներին։
ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ուսանողներին ցանկացավ հաջողություններ՝ կոչ անելով նրանց ուսանողական տարիներն օգտագործել գիտելիքների առավելագույն պաշար կուտակելու համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ լավագույն ուսանողները միշտ պետք է նկատվեն, առանձնացվեն ու խրախուսվեն։ «Ես շատ եմ կարևորում նման ծրագրերը, քանի որ ուսանողը հենց առաջին կուրսից տեսնում է, որ ինքն իր գիտելիքներով, հմտություններով ու նվիրվածությամբ կարողանում է ճանապարհ հարթել։ Եվ այդ ճանապարհը հարթելու մեջ մենք միշտ օգնելու ենք ուսանողներին»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ընդգծելով, որ լավագույնը ճանաչված ուսանողները մի շատ կարևոր խնդիր լուծեցին, փոխանցեցին մյուս բոլոր ուսանողներին այն գաղափարը, որ կարող են գիտելիքով ու հասարակական աշխատանքով հասնել հաջողությունների։
Բուհի լավագույն ուսանող տիտղոսին արժանացած Անուշ Բեժանյանը խոստովանում է, որ թեև ներկայացված էր այս մրցանակաբաշխությանը, սակայն չէր սպասում, որ այն իրեն կշնորհվի։ Նա ասում է, որ և՜ ուրախ է, և՜ հպարտ ու հույս ունի, որ այս ամենն իրեն խթան է հանդիսանալու կյանքում հաջորդ քայլը կատարելու համար։
Երեկոյի ընթացքում մրցանակներ տրվեցին տարբեր անվանակարգերում, այդ թվում մրցանակներ շնորհվեցին ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
Տեղի ունեցավ նաև լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսեցիների ուսանողական գրքույկների հանձնման արարողությունը։ Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով. ելույթ ունեցան ինչպես բուհի շնորհաշատ սովորողները, այնպես էլ՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
9646 դիտում
22:16 24-11-2016
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները կայցելեն քաղցկեղով հիվանդ երեխաներին
Այս բաժնից
1213 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1054 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը