Մոսկվան պատժամիջոցներ է պատրաստում Անկարայի դեմ
ՌԴ կառավարությունն այսօր վարչապետ Դմիտրի Մեդվեդևին է ներկայացնելու Թուրքիայի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ գրավոր առաջարկ, հաղորդում է Ria Novosti-ն:
Ռուսաստանն այդկերպ պատասխանելու է նոյեմբերի 24ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչի կործանմանը:
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցներից ամենայն հավանականությամբ անմասն չեն մնա «Թուրքական հոսք» նախագիծը, ատոմակայանի կառուցումը, ավիափոխադրումներն ու սննդի արտահանումը: