Մոսկվան կերկարաձգի Անկարայի դեմ պատժամիջոցները
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում հայտարարել է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին, հաղորդում է Tass-ը:
«Մենք հետևողական կլինենք այդ հարցում»,-Россия-24-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ հավելելով, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, մտադրություն չունի ամբողջապես դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
«Սա համարժեք պատասխան է ոչ բարեկամական գործողություններին»,-ընդգծել է Դվորկովիչը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: Միջադեպից հետո ՌԴ նախագահի հրամանով պատժամիջոցներ են սկսվել կիրառվել Թուրքիայի դեմ: