Մոսկվան նոր պատժամիջոցներ է պատրաստում Անկարայի դեմ
Ռուսաստանը կընդլայնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ փաստացիորեն արգելափակելով այդ երկրից ներմուծման աշխատանքները և սպասարկումները, գրում է «Коммерсантъ» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ ՌԴ Էկոնոմիկայի նախարարությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ նախագիծ է պատրաստում: Փաստաթուղթը մշակված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու շրջանակներում:
Թերթը նշում է, որ փաստաթղթով արգելվելու է ռուս իրավաբանական անձանց պայմանագրեր կնքել թուրքական կողմի հետ: Պատժամիջոցների ներքո կարող նե հայտնվել շինարարական ծառայությունները, հյուրանոցային սպասրկումները, փայտամշակումը և Թուրքիայում ՌԴ ավիաընկերությունների անձնակազմի վերապատրաստումը: