Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 27-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 151 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 74 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1926 թ. ծնված Ա. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 22ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ընկել է, չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռ. անհրաժեշտ է փրկարարների օգնությոնը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական ընկած է եղել 1934 թ. ծնված Ջ. Մ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 74 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությոնը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1926 թ. ծնված Ա. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: