1242 դիտում
18:18 27-11-2015
Վերաբնակեցումը միայն հիմնավոր փաստաթղթերի առկայությամբ
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ:Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում փաստացի չբնակվող բնակիչների հետ:
Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է նախկինում արված
գույքագրման արդյունքներով, ինչպես նաև քանդման պահին նրանց բացակայությամբ: Սակայն վերջիններս քաղաքապետարան էին ներկայացրել վերաբնակեցման նպատակ հետապնդող փաստաթղթեր, որոնք թերի էին, ինչն էլ ըստ բնակիչների վերաբնակեցման ուշացման պատճառն էր: Բնակիչների մի խումբը նրանք էին , ովքեր գույքագրումով չէին բնակվել, բայց առկա են եղել բնակության փաստեր, և ըստ այդմ էլ առաջիկայում նրանք կվերաբնակեցվեն:
Բնակիչների մի հատվածի դեպքում տվյալ մասնաշենքը չի քանդվել, քանի որ չի 4-րդ կարգի վթարայնության աստիճան չի տրվել: Փոխարենը տրվել է 2 –րդ կարգի վթարայնություն, որի դեպքում բնակիչները չեն վերաբնակեցվում:
Քաղաքապետարանը տվյալ քաղաքացիներին առաջարկել է աջակցություն`մասնաշենքում առկա թերությունները վերացնելու համար: Բնակիչների մել այլ խումբ էլ հիմնավոր փաստաթղթեր չներկայացրած կամ այդպիսիք չունեցող քաղաքացիներն էին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը լսելով կարծիքներն ու առաջարկությունները,հստակ բացատրեց, որ բնակարան հատկացնելու միակ նախապայմանը հիմնավոր փաստաթղթերն են առ այն, որ վերջիններս բնակվել են և շենքն ազատել են վթարայնության պատճառով:
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքը բնակեցվել էր 2005 թվականին և որպես վթարային գույքագրվել է 2012 թվականին: Բացի 4-րդ կարգի վթարային ճանաչված մասնաշենքից գույքագրման ժամանակ որևէ այլ հատվածում բնակության մասին վկայող որևէ փաստ չի եղել:
Նմանատիպ նյութեր
901 դիտում
17:11 19-08-2019
4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցումը հնարավոր է միայն բոլոր բնակիչների համաձայնությամբ. քաղաքապետարան
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
607 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին