Ռուսական ակումբները չեն կարող այսուհետ թուրք ֆուտբոլիստների հայտավորել
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ 2016թ. հունվարի 1-ից ռուսական ակումբները չեն կարող թուրք ֆուտբոլիստներրի ձեռք բերել:
«Կարծում եմ, որ եթե որևէ մեկը փորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թուրք ֆուտբոլիստ հրավիրել, ապա վստահ եմ, որ նման հնարավորություն նա չի ունենա: Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց զգուշացումը բոլորն են ստացել», ասել է Մուտկոն:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցի գործատուներին արգելել է 2016թ. հունվարի 1-ից Թուրքիայի քաղաքացիություն ունեցողներին աշխատանքի ընդունել: