211652_close_icon
views-count2201 դիտում article-date 16:55 26-11-2015

Ում մեղադրանք առաջադրվեց 4-ամյա փոքրիկի մահվան փաստով եւ ինչով է նա մեղավոր

41-ամյա Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային ծառայության պետ և իրականացնելով բժշկական օգնություն իրականացնողի մասնագիտական պարտականություններ, 2015թ. հունիսի 16-ին ինֆեկցիոն բաժանմունք ընդունված Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի` 4-ամյա Կարինե Հակոբի Հովհաննիսյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Ա. Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր