211652_close_icon
views-count1806 դիտում article-date 14:56 24-11-2015

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Առայժմ առանց մեդալների ենք

ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը: 69 կգ քաշային Ավետիսյանը պոկում վարժությունում նախ պոկեց 136 կգ, հետո 140 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 142 կգ-ը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հրեց 177 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 182 կգ-ը: Երկամարտի՝ 317 կգ արդյունքով, նա 12-րդն է: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 89 կգ իսկ հրում վարժությունում՝ 112 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 201 կգ Յայլյանը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 24-25-ին, ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Նմանատիպ նյութեր