Վաշինգտոնը կրկին հայտարարել է, որ դեմ է Իրանին ռուսական C-300 ԶՀՀ-ներ մատակարարելուն
ԱՄՆ Պետքատուղարությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև կնքվելիք C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործարքի հետ:
Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ստուգվելու է, թե արդյոք նման գործարքը չի ընկնում ամերիկյան պատժամիջոցների տակ:
Նա կրկին հիշեցրել է, որ բոլորին հայտնի է այդ հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը և ամերիկյան կողմը այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովին:
Նշենք, որ գործարքը չի հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկին: