2781 դիտում
18:40 23-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:
Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին և բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակության «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին:
Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
12:58 23-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2230 դիտում
13:30 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
4294 դիտում
19:39 29-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ