Պուտինը ժամանել է Թեհրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Իրան: Մայրաքաղաք Թեհրանում ՌԴ նախագահը մասնացելու է Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, հաղորդում է Ria Novosti-ն:
Պուտինը բանակցություններ է վարելու Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կանցկացնի նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև Թուրքմենստանի նախագահ Ղուբագուլի Բերդւմուհամեդովի հետ:
Գագաթնաժողովին մասնակցելու են Իրանի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Նիգերիայի, Գվինեայի նախագահները և Ալժիրի վարչապետը: Մյուս երկրները ներկայացվելու են էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:
Գագաթնաժողովի ավարտին սպասվում է համատեղ հռչակագրի ստորագրում, որում նշված երկրները ներկայացնելու են իրենց սկզբունքային դիրքորոշումները գազային ոլորտում միջազգային համագործակցության առաջնահերթ համարվող հարցերում: