211652_close_icon
views-count582 դիտում article-date 15:11 23-11-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 21-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության` 14, խարդախության 13, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման 2-ական և խուլիգանության ու կողոպուտի 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր