Ձնաբքի հետևանքով Պեկինի օդանավակայանում հազարավոր թռիչքներ են հետաձգվել
                        Ուժգին ձնաբքի պատճառով Պեկինի միջազգային օդանավակայանում հազարի հասնող թռիչքներ են հետաձգվել: ТАСС-ի փոխանցմամբ, տեսանելիությունը ընդամենը 800 մետր է և ոչ ավելին: Անընդհատ տեղացող ձյունը նաև խնդիրներ է առաջացրել ավտոճանապարհներին, ինչի հետևանքով արագընթաց մի քանի ճանապարհներ են փակվել: Կոմունալ ծառայություններըՊեկինում աշխատում են արտակարգ ռեժիմով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

