ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 2,5 հազար չվերթ է հետաձգվել
ԱՄՆ-ում անբարենպաստ եղականակային պայմանների հետևանքով ավելի քան 2,5 հազար չվերթ է հետաձգվել, հայտնում է The USA Today-ը:
Չվացուցակի հետաձգման պատճառը սառնամանիքներն են ԱՄՆ-ի արևմտյան մասում , այդ թվում Մինեսոտա և Տեխաս նահանգներում:
Մի շարք ավիաընկերություններ հարյուրավոր չվերթներ չեղյալ են համարել:
Ատլանտայի Հարթսֆիլդ Ջեկսոն միջազգային օդանավակայանում 400-ից ավելի չվերթ է հետաձգվել: