Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում ձնաբքի պատճառով բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել
                        Նյու Յորքի Քենեդու անվան միջազգային օդանավակայանում ձյան առատ տեղումների հետևանքով բազմաթիվ չվերթներ են հետաձգվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ի թղթակիցը:
Օդերևութաբանական տվյալների համաձայն, մոտ ժամերին ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան մասում սպասվում են առատ ձյան տեղումներ:
Օդի ջերմաստիճանը կնվազի`  -4-ից դառնալով -13 աստիճան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

