Մենք կոչնչացնենք «Իսլամական Պետություն» խմբավորումը. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է ոչնչացնել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«ԻՊ» -ի ոչնչացումը իրատեսական նպատակ է և մենք պատրաստվում ենք կատարել դա: Մենք կոչնչացնենք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը` Կուալա Լումպուրում Արևելաասիական երկրների գագաթնաժողովի ժամանակ:
Նա նաև նշել է, որ պատրաստվում է որսալ խմբավորման առաջնորդներին, զրկել խմբավորմանը ֆինանսավորման աղբյուրներից և ազատագրել տարածքները, որոնք զբաղեցնում են գրոհայինները:
Նշենք, որ նոյեմբերի վերջին Բարաք Օբաման կմեկնի Փարիզ: