211652_close_icon
views-count1101 դիտում article-date 20:23 21-11-2015

Բելգիայում ահաբեկչության վտանգի բարձրացման պատճառով Ջոնի Հոլիդեյի համերգը հետաձգվել է

Բրյուսելում ահաբեկչության վտանգի բարձրացման պատճառով բելգիական արմատներով ֆրանսիացի հայտնի ռոք կատարող Ջոնի Հոլիդեյի համերգը հետաձգվել է: «Համերգը որոշվել է հետաձգել: Այն տեղի կունենա 2016 թվականի մարտի 26-ին», -տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով այն համերգասրահի ղեկավարությանը, որտեղ պետք է կայանար համերգը: Բելգիայի իշխանությունները հայտարարել են երկրում ահաբեկչության վտանգի բարձր մակարդակի՝ 4-րդ աստիճանի մասին: Մասնավորապես, փակ են հանրային վայրերը, որտեղ ենթադրվում է մարդկանց կուտակումներ՝ թանգարաններ, մետրո, կոմերցիոն սրահներ, համերգասրահներ:

Նմանատիպ նյութեր