3734 դիտում
08:44 21-11-2015
Երևանի նախկին փոխոստիկանապետը գրին քարտով մեկնել է ԱՄՆ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրել է.
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել է ԱՄՆ:
Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին եւ ուղարկել էր կադրերի տրամադրության ռեզերվ:
Կադրային սույն փոփոխությունն անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը: Նա առանձնակի աչքի էր ընկել և 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացրած ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում: Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ:
Փաստորեն անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը»:
Նմանատիպ նյութեր
2566 դիտում
09:50 21-02-2014
«Երևան Մոլ»-ի բացմանը մասնակցում էր նաև Երևանի նախկին փոխոստիկանապետը․ ՀԺ
3449 դիտում
15:55 28-03-2020
Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան