5302 դիտում
08:20 21-11-2015
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հայտնվել է բավական պիկանտ պատմության մեջ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան աշխատող Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է բավական պիկանտ մի պատմության մեջ ու ներկայացնում.
«Պարզվում է՝ Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը դարձել է Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայր, թեև կարծես թե չկան տան վարձակալության մասին տվյալներ, և ըստ տեղեկությունների՝ իրականում դեսպանի նստավայրի մասին ցուցանակը քող է նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ համար, որոնք այժմ ապրում են Մոսկվայում: Սիվեցը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմներից է, և դրանով երևի թե ասված է արդեն շատ բան:
Թե ինչ զարգացում կունենա այս պատմությունը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ սա արդեն իսկ ցույց է տալիս, ըստ որում՝ ոչ առաջին անգամ, թե իրականում ինչով են զբաղված Հայաստանը ներկայացնող դիվանագետները կամ, այսպես կոչված, դիվանագետները արտերկրում: Եվ այս խնդիրը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր դեսպանություններին, որոնք իրականում դիվանագիտական աշխատանքի քողի տակ ընդամենը անձնական կամ կլանային բիզնես-ներկայացուցչություններ են:
Եվ այս իրողությունն է պատճառը, որ մենք պարբերաբար տարբեր միջազգային ատյաններում ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության շահերը ոտնահարող դիվանագիտական գործընթացների: Որովհետեւ մենք չունենք Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող դիվանագիտական կորպուս: Մենք ունենք առանձին դիվանագետներ, սակայն չունենք կորպուս, ինչի հետեւանքով մեծ հաշվով ջուրն է ընկնում նաև այդ դիվանագետների աշխատանքը: Այդ պատճառով էլ հակահայկական տարատեսակ զեկույցները սկսել են ջրառատ գետ հիշեցնել՝ իրենց անընդհատ խոսքով»:
Նմանատիպ նյութեր
4845 դիտում
10:05 05-04-2017
ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպանը բավական մեծ ունեցվածքի տեր է. «Ժողովուրդ»
4594 դիտում
10:20 23-03-2017
Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել. «Ժամանակ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան