Ֆրանսիական օդուժը վերջին 2 օրերին Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի 35 օբյեկտ
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերն ակտիվացրել են ռազմական գործողությունները և Սիրիայում վերջին 2 օրերին ոչնչացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 35 օբյեկտ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությանը:
Ոչնչացված օբյեկտների մեջ ահաբեկիչների պատրաստման 2 ճամբար կա և հրամանատարական 4 կետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ակտիվացրել է ռմբակոծությունները Սիրիայում ԻՊ-ի դեմ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո, որի զոհը դարձավ 129 մարդ և տուժեց 350-ից ավելի մարդ: