3207 դիտում
08:28 20-11-2015
Սնանկացած հերթական պատգամավորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին.
«Իհարկե, ՀՀ որևէ քաղաքացի ապահովագրված չէ սնանկությունից: Սակայն խայտառակություն է, երբ ԱԺ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները: Հերթական սնանկացած պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: Նախկինում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանին և Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու մասին: և այստեղ բնական հարց է ծագում, թե պատգամավորները, որոնք ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ են սնանկանում: Խնդրի էությունը պարզ է, սակայն պատգամավորների դեպքում ոչ այդքան պատվաբեր:
Պարզվում է` ՀՀ ԱԺ պատգամավորներն էլ բոլորի պես պարտքեր են վերցնում, բայց չեն վերադարձնում, որից հետո պարտատերերը դիմում են դատարան` իրենց գումարները ետ վերադարձնելու պահանջով: Ու քանի որ պատգամավորները չեն ցանկանում հենց այնպես իրենց պարտքերը վերադարձնել, երկար-բարակ դատական քաշքշուկ է սկսվում: Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ մեկ միլիոն դրամ և ավել չվճարված պարտք ունենալու դեպքում ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել: Ստացվում է, որ ԱԺ 3 պատգամավորները անպարտաճանաչ պարտապաններ են, դրա համար էլ սնանկ են ճանաչվել: Համաձայնեք, որ պատգամավորի դեպքում նման բնութագիրն ուղղակի խայտառակություն է»:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
2361 դիտում
12:49 18-01-2014
ԱՄՆ-ում սնանկացած գործարարը լոտոյով 1 միլիոն դոլար է շահել
12090 դիտում
14:59 12-09-2015
Ո՞վ է պահում սնանկացած գործարարին, ով ժամանակին քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկն էր
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան