2280 դիտում
09:39 16-02-2016
Քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։
Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին։ Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ։ ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակաոգային հանձնաժողով, և ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
10:03 28-06-2014
Հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը չի քննարկվել․ ՀԺ
2258 դիտում
08:01 20-11-2015
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը. «ՀԺ»
3499 դիտում
09:27 29-01-2015
Ռուսաստանը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. տեսանյութ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»