2545 դիտում
19:33 19-11-2015
Սարատովում 13-ամյա հարբած վարորդը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել
ՌԴ Սարատով քաղաքում 13-ամյա հարբած աղջիկը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է ИА «Регион 64»-ը:
Ըստ տեղի ճանապարհային ոստիկանության տեղեկությունների` ВАЗ-2114-ի 13-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել Renault, Chevrolet, Suzuki, ВАЗ-2112 և ВАЗ-2110 ավտոմեքենաներին:
Ինչպես ավելի ուշ պարզել են ոստիկանները, հարբած աղջիկը առանց նախազգուշացնելու տանից վերցրել է մոր ավտոմեքենայի բանալիները և մեկնել տանից:
Ավտովթարից հետո 13-ամյա վարորդը ագրեսիվ է իրեն դրսևորել` չցանկանալով խոսել ոչ ոքի հետ և փորձել ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել ոստիկաններին և տուժած վարորդներին:
Նմանատիպ նյութեր
3521 դիտում
18:31 24-03-2015
Հարբած վարորդը՝ ավտովթարի պատճառ, կամ ինչպես են ԱՄՆ-ում ոստիկանները պարզում վարորդի սթափության աստիճանը. տեսանյութ
Այս բաժնից
1189 դիտում
21:47 26-01-2025
Ըստ exit poll-ի` Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն
1096 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
979 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության