38412 դիտում
11:19 07-09-2017
Արարատի մարզում 49-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կովերին, ինչն էլ հետո դարձել է խոշոր ու շղթայական ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանը իր վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Խրշոյանի զույգ կովերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կովերը, որոնք անցնելիս են ճանապարհի երթևեկելի գոտիով, տեղում սատկել են։
Այնուհետև նշված վայրում Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Մուրադյանը իր վարած Ford 350 մակնիշի 10 ՍՏ 565 համարանիշի ավտոմեքենայով բախվել է սատկած կովերին և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ ավտոմեքենայի հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված Վեդի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Պետրոս Ղազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 35 CF 512 համարանիշի ավտոմեքենային։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Թ. Թառոյանը և Ա. Մուրադյանի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Վահանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+