1298 դիտում
19:20 19-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:
«Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է դրական տեղաշարժ, ինչին նպաստել են ոչ միայն եղանակային բարենպաստ պայմանները, այլև պետական աջակցության և միջազգային կառույցների օժանդակությամբ իրականացվող ծրագրերը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ընդգծելով, որ հատկապես վերջին տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և միջազգային կառույցների միջև` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը և գերակա ուղղությունները:
Անդրադառնալով ոլորտի առաջնային լուծում պահանջող խնդիրներին` նախարարը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման և կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման կարևորությունը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության և բնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման և պտղատու ինտենսիվ նոր այգիների ստեղծման հարցերին: Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման և արդյունավետ օգտագործման կարևորությունը` նախարարը անհրաժեշտ է համարել ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների, իսկ ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:
Նշված ծրագրերի իրագործման համար ակնկալվում է ամերիկյան կողմի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմի ներկայացուցիչները բարձր են գնահատել Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի արդյունավետությունը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2920 դիտում
19:34 01-11-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոտին
1546 դիտում
21:26 16-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է