Լոնդոնի ոստիկանությունը նախազգուշացրել է ԻՊ-ի հնարավոր ահաբեկչությունների մասին
Լոնդոնի ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է զգոն լինել եւ ցանկացած կասկածելի անձ կամ գործողություն նկատելու դեպքում զանգահարել ոստիկանություն:
Երկրորդ Աշխարհամարտում Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրվա տոնակատարությունները հաշվի առնելով՝ իրավապահները ստուգում են ԻՊ-ի կողմից հնարավոր ահաբեկչություն կազմակերպելու տեղեկությունը:
Հիշեցնենք՝ տոնակատարություններին մասնակցելու է Եղիսաբեթ II թագուհին եւ թագավորական ընտանիքի անդամներ, վետերաններ: