Բելգիական ԶԼՄ-ները հրապարակել են Սեն-Դենիի մահապարտ-ահաբեկիչ կնոջ լուսանկարը
                        Բելգիական DH թերթը հրապարակել է ոմն Հասնի Աիթբուլահսենի լուսանկարը, ով ենթադրաբար եղել է ֆրանսիական Սեն Դենի քաղաքում ոստիկանության օպերացիայի ժամանակ իրեն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը, փոխանցում է Gazeta.ru-ն: 
Թերթի տվյալներով՝ կինը 26 տարեկան էր և տարված էր ջիհադով, իսկ Սիրիա մեկնելու իր ծրագրի մասին հայտնել էր սոցցանցի միջոցով: Նա նաև մասնակից էր եղել նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված  ահաբեկչություններին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

