Փարիզի Սեն Դենիի արվարձանում գտնվող համալսարանական տեխնոլոգիայի ինստիտուտից ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Պատճառը անանուն զանգն է հանդիսացել, որում հաղորդվել էր, որ շենքում պայթուցիկ է տեղադրված: Սակայն ստուգման արդյունքում շենքում ոչինչ չի հայտնաբերվել:
Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդման, մոտ ժամը 17:00-ին մարդկանց տարհանել են, տարածք շրջափակել, իսկ պայթուցիկի որոնման համար ժամանել է կինոլոգների 2 ստորաբաժանում: Միաժամանակ թաղամասում կանգնեցվել էր երթևեկությունը: