211652_close_icon
views-count1198 դիտում article-date 09:59 19-11-2015

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր