1077 դիտում
14:55 18-11-2015
Բռունցքի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վ. Վաղարշյան փողոցի 21/1 շենքի բնակարաններից մեկից, «փակ գանգուղեղային վնասվածք, դեմքի աջ կեսի ճակատային, քունքային, այտային, հատակաակնակապճային շրջանների, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ ստորակնակապճային շրջանի պատռված վերք, քթամեջքային ձախ կեսի քերծվածք վերք, քթոսկրերի տրավմատիկ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Արամայիս Շ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արմեն Պ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, Վ. Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, ինքը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արամայիս Շ.-ի դեմքի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
15:42 04-08-2014
Կանեփանման զանգված` բռունցքի մեջ
1240 դիտում
15:06 22-06-2015
Վիճաբանություն և բռունցքի հարված՝ ձորում
2614 դիտում
14:10 19-12-2019
Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված դատապարտյալը բռունցքի մեջ թմրամիջոց էր թաքցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար